Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը հստակ գծել է սահմանը, որի մի կողմում իրենց գոյությունն է, իսկ հակադիր կողմում՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախությունը և ինքնիշխանությունը. «Հայրենիք» կուսակցություն

Հունիս 27,2025 22:35

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության ապօրինի հրամաններով իրավապահ մարմինների կողմից Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա կատարված խայտառակ հարձակումը։

Սուրբ Էջմիածնի նկատմամբ կատարված սրբապղծությունը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ չդադարող հարձակումները և գահընկեց անելու փորձերը անբարոյականության նոր խորություններ են՝ նվաճված օրվա իշխանության կողմից։

Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին՝ այսօր Սուրբ Էջմիածնում բոլորիս համար ազգային արժանապատվության և աստվածասիրության անքննելի օրինակ հանդիսանալու համար։

Իշխանությունը հստակ գծել է սահմանը, որի մի կողմում իրենց գոյությունն է, իսկ հակադիր կողմում՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախությունը և ինքնիշխանությունը։

 

«Հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30