Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատմության ամենավտանգավոր էջերից մեկն ենք ապրում՝ ՀՀ կառավարիչները հրաման են տալիս հարձակվել Մայր Աթոռի վրա»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 27,2025 23:45

«Եթե Վեհափառ հայրապետը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իրենց համաձայնությունը տան, ապա «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը եւ կապահովի իր 6 պատգամավորների ստորագրությունները։ Հակառակ պարագայում, եթե լինի անհամաձայնություն թեկնածուի կամ Վեհափառ հայրապետի կողմից, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կմիանան արդեն իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության մեկնարկած իմպիչմենտի գործընթացին։ Երկու պարագայում էլ մենք առաջարկում ենք այն տրամաբանությամբ շարժվել, որով ի սկզբանե առաջադրվել էր մեր իմպիչմենտի գործընթացը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ «Պատիվ ունեմ»-ի հայտարարության մեջ որեւէ նախապայման չկա։

Անդրադառնալով Մայր Աթոռի եւ հոգեւորականների նկատմամբ իշխանության գործողություններին՝ Մամիջանյանն ասաց․ «Յուրաքանչյուր հայի համար սրբավայրի պղծման համար իրավական հիմք չի կարող լինել։ Այսպիսի դեպքեր էլի են եղել, մեր թշնամիներն են սա փորձել անել։ Իսկ այսօր դա Փաշինյանի հանձնարարականով փորձեցին անել իրավապահ ներկայացող անձինք»։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ կա մի փոքր խմբակ, որը կառչել է աթոռից եւ պատրաստ է անգամ Թուրքիայից ստանալ իրենց քաղաքական վերարտադրման կամ իշխանության պահպանման երաշխիքները եւ գործիքները։

«Իրողություն ենք մենք ապրում, մեր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը՝ ՀՀ այսօրվա կառավարիչները հրաման են տալիս հարձակվել Մայր Աթոռի վրա։ Սրանից անդին ի՞նչ պետք է լինի։ Սա հլը դեռ նոր է սկսվում, ես մեր քաղաքացիներն եմ դիմում, նույնիսկ այն քննիչներին ու դատախազներին, որոնք այս գործընթացն իրականացնում են՝ Փաշինյանը բոլորին է գցելու անխտիր, ոչ մեկ անվտանգ չէ, Հայաստանում ցանկացած հայրենասեր մարդ անվտանգ չէ, որովհետեւ Հայաստանի այսօրվա կառավարիչները հայրենասեր չեն, հակահայն են, ատում են ամենը, ինչը հայկական է»,- հավելեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ դատարանը քննում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30