Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցիներն իրենց զանգերը հնչեցրել են մեկ էլ 1918 թվականին, երբ թուրքն էր իր յաթաղանով հային մորթում եւ փորձում գրավել նաեւ այս փոքրիկ Հայաստանը»․ Մետաքսե Հակոբյան

Հունիս 27,2025 23:59

«Սա իրականում քաղաքական հիստերիա է։ Եվ այն, ինչի միջով անցնում ենք, մեզ համար է դա նորություն, սա ծրագիր է, որը նոր չի մշակվել։ Այն, ինչ երբեւէ չէինք պատկերացնի, հիմա մեզ հետ տեղի է ունենում։ Ես այսօր ամբողջ օրը հիշել եմ, որ եկեղեցիներն իրենց զանգերը հնչեցրել են մեկ էլ 1918 թվականին, երբ թուրքն էր իր յաթաղանով հային մորթում եւ փորձում գրավել նաեւ այս փոքրիկ Հայաստանը։ Ստացվում է, որ մենք էլի նույն իրավիճակում ենք, բայց չենք գիտակցում, որ իրականում այսօր հանցագործներն իշխանության տերերն են, իսկ անմեղները՝ հանցավորի կարգավիճակում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ իշխանության գործողություններին։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այս պարագայում միամտություն է հույս դնել արդարադատության վրա։ Այս ամենը տանում է նրան, որ այ հիմա է Հայաստանում հեղափոխական իրադրությունը, երբ «վերեւներն» ի վիճակի չեն այլեւս կառավարելու, իսկ «ներքեւները» չեն ուզում կառավարվել այսկերպ, որովհետեւ այսկերպ մենք հստակ տեսնում ենք պետության ավարտը։ Իսկ երբ պետության ավարտին տանում են իշխանությունները, այս պարագայում այլ բան չի մնում՝ Եկեղեցին հնչեցնում է զանգերը, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։

«Ես անցել եմ բազմաթիվ դաժան բաների միջով, բայց այնտեղ ես գիտեի, որ իմ թշնամին էր, այնտեղ թուրքն էր, ադրբեջանցին էր։ Ես այստեղ արդեն չգիտեմ՝ ինչ պետք է անել այս պարագայում, երբ հայը եւ քո իշխանությունը իրականում յաթաղանով դուրս է եկել իր ժողովրդի դեմ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նշենք, որ դատարանը քննում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի շենքի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ եւ տարբեր գործիչներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30