Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր ունենք կուսակցապետություն եւ անձիշխանություն»․ Թաթոյան

Հունիս 28,2025 00:07

«Ո՞րն է այստեղ գլխավոր քաղաքական մոտիվացիան, նպատակը։ Դա իշխանության պահպանումն է։ Մեկ օր ավել, երկու օր ավել, բայց պահպանել քաղաքական իշխանություն»։

Դատարանի, որտեղ քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու միջնորդությունը, առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Թաթոյանն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչների ամենօրյա գրառումներում դժվար է գտնել մի այնպիսի գրառում, որում առկա չլինեն «վիրավորանք, ատելություն, հրահրում, սեռական հայհոյանքներ»։

Նախկին ՄԻՊ-ի համոզմամբ՝ նման գրառումները «ոչ միայն ոչ-հարիր են պետական պաշտոնյաներին, սրանք Սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված գործողություններ են»։

Ըստ Թաթոյանի՝ իշխանությունը ոչնչացնում է իրավական, զսպիչ ինստիտուտները, ինչն էլ իր հերթին կազմաքանդում է պետական հիմքերը։ «Մենք այսօր ունենք կուսակցապետություն եւ անձիշխանություն», – ասաց Արման Թաթոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30