Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Ձեռք է բերել բնակարան՝ 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ, բանկային ավանդները կազմել են 7 մլն դրամ․ ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը․ «Ժողովուրդ»

Հունիս 28,2025 09:40

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 26-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանին հունվարի 18-ից փոխարինում էր ներկայիս նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը։

Հարկ է նշել, որ Նանուշյանն այն իշխանականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն է ձեռք բերել։

4 տարիների պաշտոնավարման ընթացքում Նանուշյանը քիչ եկամուտ չի դիզել։ Նա 2022 թվականին ձեռք է բերել բնակարան «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից՝ 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ։ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ մամուլում տարածված լուրերի, 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։

Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:

Փոխնախարար Նանուշյանն արդեն մի քանի տարի է հայտարարագրում է բնակարան, որը նվիրատվություն է ստացել 1915 թվականի հոկտեմբեր ամսին։

Ըստ Լենա Նանուշյանի՝ 2024 թվականին ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նրա բանկային ավանդները կազմել են 7 մլն դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 48 հազար դրամ և 20 հազար 862 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 641 հազար դրամ, որից 16 մլն 932 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ առողջապահության նախարարությունից, 3 մլն 708 հազար դրամը, ըստ հայտարարագրի, եկամտային հարկի վերադարձ է, որը, սակայն, տալիս է ոչ թե նախարարությունը, այլ կա՛մ ՊԵԿ-ը, կա՛մ ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30