Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. Մեր հասարակությանը պետք է խնդրեմ՝ չգնա Նիկոլի պրովոկացիաներին, շարունակի մնալ իր դիրքերում, որովհետեւ սա միայն Նիկոլի հայրենիքը չէ. «Հրապարակ»

Հունիս 28,2025 10:46

«Այն  կադրերը, որոնք նայեցի, այստեղ իրավապաշտպանության տեսանկյունից խոսելու ոչինչ չկա»,- «Հրապարակ»-ին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ խոսելով Վեհարանի բակում իրավապահների գործողությունների մասին։

Նշենք, որ վերջիններս գնացել էին այնտեղ՝ ձերբակալելու Միքայել սրբազանին։

«Իրավապաշտպանները կարող են խոսել օրենքից, իրավունքից, դրա գերակայությունից, այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի դրա մասին խոսքեր չկան, դրանք մի մարդու քմահաճությամբ տեղի ունեցող գործողություններ են, որոնք չեն տեղավորվում ո՛չ Սահմանադրության մեջ, ո՛չ բարոյականության սահմաններում։ Սա ծանր անդրադարձ է ունենալու թե՛ մեր պետականության, թե՛ մեր ազգի վրա, թե՛ հետագայում իրենց վրա։ Իրենք չեն հասկանում՝ ինչ են անում եւ ինչ ատելություն են սերմանում։ Ես հիշում եմ մեծ թվով քաղաքական անբարոյականություններ, բայց քաղհասարակական անբարոյականությունը Նիկոլ Փաշինյանի «ձեռքբերումներից» է, այսպիսի վիճակ մենք չենք ունեցել, եւ այն ատելությունը, որն իրենք սերմանում են, չի կարող չանդրադառնալ իրենց վրա։

Ես գիտեմ, որ իրենք ներսում ունեն այդ անհանգստությունը, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր դեռ շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի թիմում եւ ովքեր շարունակում են այդ անբարոյականությունը։ Շատ եմ ցավում, վիճակը բավականին ծանր է, ներքին անվտանգությունն ապահովող ոստիկանությանը բերել, բախել հոգեւոր․․․ ուղղակի եթերային հարմար խոսքեր չունեմ։ Մեր հասարակությանը պետք է խնդրեմ՝ չգնա Նիկոլի պրովոկացիաներին, շարունակի մնալ իր դիրքերում, որովհետեւ սա միայն Նիկոլի հայրենիքը չէ, մեր հայրենիքն է, եւ Հայ առաքելական եկեղեցին շատերիս համար նաեւ կրոնական կապվածություն ունի, իսկ Հայաստանի համար եւ հայության համար նաեւ պատմական նշանակություն ունի»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30