Հարգելի քաղաքացիներ,
Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված
տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։
Շրջակա միջավայրի նախարարություն