Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը. Հայր Ասողիկ

Հունիս 28,2025 13:15

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ այսքանից հետո, այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը, իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով, գործեց Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ…

Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը:

Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը:

Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը:

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը:

Թող Ազգը ճանաչի, իրապես ճանաչի, թե ովքեր եք դուք և իր անեղծ զավակատնից լույս աշխարհ բերի ազգասեր ու հայրենասեր և աստվածասեր անձերի, ովքեր իրենց ուսերին կառնեն Հայոց պետության բեռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30