Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նույնիսկ Խորհրդային Միության կրոնական քաղաքականության համատեքստում հայ ժողովրդի քրիստոնեական զգացումների նկատմամբ եղել է ավելի մեղմ ու ավելի հարգալից վերաբերմունք․ Caspian Frontiers

Հունիս 28,2025 13:40

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Նույնիսկ Խորհրդային Միության կրոնական քաղաքականության համատեքստում հայ ժողովրդի քրիստոնեական զգացումների նկատմամբ եղել է ավելի մեղմ ու ավելի հարգալից վերաբերմունք։

Օրինակ, այնպիսի մի ֆիլմ, ինչպիսին է Ադրբեջանում 1960թ. նկարահանված Приключение моллы կարճամետրաժ ֆիլմը, չի ունեցել իր անալոգիան Խորհրդային Հայաստանում։

ԽՍՀՄ թույլ տված այդ բացը լրացվեց երեկ Հ1-ի եթերում, երբ Պետրոս Ղազարյանը հյուրընկալեց ինչ-որ կարգալույծի՝ նսեմացնելով ու ծաղրելով հայ քրիստոնյաների նվիրական կրոնական զգացումները։

Ադրբեջանում նկարահանված ֆիլմը խորհուրդ եմ տալիս նայել բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են խորհրդային կրոնական քաղաքականությամբ նախկինում իսլամադավան հանրապետություններում, այդ թվում նաև Ադրբեջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30