Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիս 28,2025 14:21

Երևան քաղաքում՝

Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30