Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Հալածանքին ու զրկանքներին պատրաստ և դրանց քրիստոնեաբար նայող մարդուն ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է․ Ռուբեն Մելքոնյան

Հունիս 28,2025 16:05

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզանում և մեր ժամանակներում ամենաքրիստոնեաբար ապրող եզակի հայերից ու հոգևորականներից է: Իսկ քրիստոնեաբար ապրելը ենթադրում է նաև պատրաստ լինել զրկանքների, հալածանքների, որոնք հավատքի բարձրությունից նայելիս վերածվում են առ ոչնչի:

Որպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»: Վախը հաղթահարած մարդուն, կենցաղին ու նյութականին երբեք կարևորություն չտվող մարդուն, հալածանքին ու զրկանքներին պատրաստ և դրանց քրիստոնեաբար նայող մարդուն, Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է:

Սրբազանին ճանաչողները գիտեն, որ նրան միշտ կարելի է տեսնել ժամերգություններից և պատարագից հետո որոշակի ժամերի Գյումրու Սուրբ Յոթ Վերք վանքի շուրջ զբոսնելիս, իսկ առավել բախտավորները հնարավորություն են ունենում ընկերակցել նրան և վայելել նրա իմաստուն, հոգևոր խոսքը: Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը:

Բայց վստահ եմ, որ օրվա տարբեր ժամերին լինելու է աղոթական` կալանավայրի խուցը լցնելով ու մաքրագործելով աղոթքով:

Հ.Գ. Երբ զանգում եմ Միքայել Սրբազանին միշտ պատասխանում է գյումրեցիական սրամտությամբ հարուստ իր հայտնի արտահայտությամբ` «լսում եմ ձեր հրահանգները»: Հիմա ես ոչ թե հրահանգում, այլ որդիաբար խնդրում եմ Սրբազան Հորը առողջ լինել, չեմ ասում պինդ լինել, որովհետև դա անիմաստ է և նման կլինի նրան, թե լեռանը խնդրես լեռ լինել:

Աստված օգնական, Սրբազան Հայր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30