Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նա տարիներ շարունակ եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է․ ՀՐԱԶ ՋԷԿ-ն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Սամվել Կարապետյանին

Հունիս 28,2025 16:15

Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀՐԱԶ ՋԷԿ) ԲԲ ընկերությունն ավելի քան 55 տարի հանդիսանում է Հայաստանի Էներգետիկական համակարգի հուսալիությունն ու կայունությունն ապահովող կայաններից մեկը։ Հրազ ՋԷԿ-ն ավանդաբար հանդիսացել է ՀՀ լավագույն գործատուներից և ապահովել է հարյուրավոր մարդկանց կայուն և ապահով աշխատատեղեր։ Մենք մշտապես հանդիսացել ենք հուսալի և կայուն գործընկեր մեր երկրի բազմաթիվ կազմակերպությունների համար։

Լինելով Էներգետիկ համակարգի լոկոմոտիվներից մեկը՝ կայանը մշտապես եղել է մեր տնտեսության զարգացման և բարգավաճման առհավատչյան։ ՀՐԱԶ ՋԷԿ-ից դուրս են եկել Հայաստանի Էներգետիկակակն համակարգի բազմաթիվ ականավոր գործիչներ և մասնագետներ։ Մենք միշտ եղել ենք Հրազդան համայնքի համար կարևորագույն կազմակերպություն, որպես հսկայական սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծող
կազմակերպություն։

Հանդիսանալով «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ՝ վերը նշված ձեռքբերումների հետևում կանգնած է մի մարդ՝ ՀՐԱԶ ՋԷԿ-ի հիմնադիր, անվանի գործարար և բարերար՝ Սամվել Կարապետյանը։ Նա էր, ով տարիներ առաջ գնալով մեծ ռիսկի, համաձայնեց ձեռք բերել ընկերությունը ռուսական կառավարման տակ գտնվող ընկերությունից՝ պատվով շարունակելով ավանդաբար ձևավորված պատասխանատու և ծանր աշխատանքը։

Այսօր, երբ Սամվել Կարապետյանը անցնում է անարդար դժվարություններով, մենք՝ ՀՐԱԶ ՋԷԿ-ի անձնակազմը, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում նրան՝ ակնկալելով վերջինիս շուտափույթ ազատ արձակումը։ Նա տարիներ շարունակ եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, և համայնքները զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը։

Մենք կանգնած ենք նրա կողքին՝ վստահ լինելով, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր համոզմունքը և կանգնած են մեր հիմնադրի կողքին։ Մենք հավատում ենք նրա ներդրած արժեքներին՝ մարդկայնությանը, արդարությանը և անշահախնդիր նվիրումին մեր երկրի ու ժողովրդի համար։

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30