«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը, լավ իմանալով, որ Էդմոն Մարուքյանը՝ հարգելով այդ ինստիտուտը, երբեք համարժեք կերպով չի պատասխանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականին, իրեն թույլ է տվել վիրավորական ձևակերպումներ Մարուքյանի հասցեին։
Հայր Ասողիկը իշխանական ներկայացուցիչներին՝ այսինքն Եկեղեցին պղծողներին անդրադառնում է «Հարգարժան Տիար» դիմելաձևով, չի արձագանքում Վեհափառ Հայրապետին «Կտրիճ»-ով դիմողներին, իսկ Եկեղեցու հավատավոր հետևորդին և նվիրված աջակցին դիմում «մի Էդմոն Մարուքյան»։
Ի դեպ, երբ Ալեն Սիմոնյանը դեռ 2020 թվականին առաջին անգամ նման հանդգնություն դրսևորեց՝ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով կոչելու, առաջինը հենց Էդմոն Մարուքյանը դա դատապարտեց, այցելեց Էջմիածին և իր աջակցությունը հայտնեց Եկեղեցուն։ Այդ ժամանակ իշխանություններին ընդդիմանալը կամ քննադատելը հանրային անեծքի էր արժանանում՝ հեղափոխական էյֆորիան դեռ չէր անցել։
Կարդացեք նաև
Մարուքյանը մշտապես կանգնած է եղել և այսօր էլ ամուր կանգնած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։
Էմոցիոնալ գրառումներ հրապարակելիս գոնե գիտակցու՞մ եք, որ հարձակվում եք հենց ձեզ՝ Եկեղեցին որպես ինստիտուտ պաշտպանողի վրա։