«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տեղեկությամբ՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորն ու Դաշնության խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչը, որը Երևան էր ժամանել մասնավոր այցով, Զվարթնոց օդանավակայանում՝ սահմանային հսկողության ժամանակ սահմանապահների կողմից ստուգումներից հետո տեղեկացվել է, որ պետք է վերադառնա Ռուսաստան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: