Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Ճարտարի ողջ հասարակությունը 1992 թ. հունիսի 28-ին բռունցքվեց` վերջին հարվածը հասցնելով հայրենի Ճարտարի վրա հարձակված թշնամու զորքին

Հունիս 28,2025 23:16

«Մենք ենթակա ենք գոյության կռվի հավերժական օրենքին և, ըստ այդմ, մշտական պետք է պայքարենք մեր ապրելու իրավունքի համար»։

Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի վերոհիշյալ գաղափարախոսությամբ Ճարտարի ողջ հասարակությունը 1992 թ. հունիսի 28-ին բռունցքվեց` վերջին հարվածը հասցնելով հայրենի Ճարտարի վրա հարձակված թշնամու զորքին։

Թեժ մարտերը հաղթական էջերում կարեւոր տողերով արձանագրեցին` Ճարտարն անառիկ ամրոց է։

Այս չարաբաստիկ օրը համայնքն ունեցավ 28 զոհ։ Ցավն ու կսկիծը խառնվեցին իրար, թշնամու զորքերը հետ շպրտվեցին, իսկ մեր բարձունքները ազատագրվեցին։ Հաղթանակները նվաճում են արծիվները. նրանց ճախրանքը թառել է մեր երկնաքեր լեռների գագաթներին ու մեր տունդարձի ճամփին է սպասում։

Այո՛, մեր հայրենիքի անվտանգության ու խաղաղության ամեն մի պահը մեզանով է կերտվել, մեր ընկած տղաներից ամեն մեկը յուրովի հերոս է, և այսօր նրանց նվիրումը ապրում է մեր սրտերում որպես հարատև հպարտության և երախտագիտության զգացում։ Այսօր նրանց շիրիմները արցախահայության կենդանի վկաներն են Ճարտարում, նրանց շիրմաթմբերի արահետներն էլ ծաղիկներով կպատվեն, իսկ նրանց թողած հետագիծը կփայլատակի դարերի շուրթին։

Փա՜ռք Ձեզ, մեր նվիրյա՛լ զավակներ, մեր սիրելի՛ հայրեր և եղբայրներ, մենք դեռ կարժանանանք ձեր արժանի սերունդը կոչվելու պատվին։

Մոնթե-Ավո բարեգործական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30