Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Օվերչուկի այցը Բաքուն չեղարկել է՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո․ Տաթև Հայրապետյան

Հունիս 28,2025 23:26

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքուն չեղարկել է Օվերչուկի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ «Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հունիսի վերջին, չեղարկվել է։ Պատճառը եղել են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ ուժային կառույցների գործողության արդյունքում ադրբեջանցիներ են դաժանաբար սպանվել՝ առաջացնելով հասարակության կտրուկ արձագանքը»։

Աղբյուրների տվյալներով՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ այլ ռուս պաշտոնյաների այցը։

Նշեմ, որ երեկ ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ «Եկատերինբուրգում ՕՄՈՆ-ի ջոկատը սպանել է երկու ադրբեջանցու, որոնք կասկածվում են հանցագործության մեջ»։

Դրանից հետո Ադրբեջանը ռուսական կողմից բացատրություններ է պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30