Ես, դու, նա… Մենք ինչո՞ւ ենք փախստական, ինչո՞ւ ենք բռնի տեղահանված, ինչո՞ւ այնքան զոհեր տվեցինք, ինչո՞ւ Արցախը մեկուսացրին աշխարհից՝ զրկված կապի միջոցներից, համացանցի հասանելիությունից: Իննամսյա սովահարությունից հետո շրջափակված արցախցիներիս գլխին կրակ թափեցին՝ չխնայելով մեծ ու փոքր, երբ Աստված էինք կանչում՝ փրկվելու վերջին հույսով։
Հետո՝ Մայր հայրենիքում տեսանք լավ ու վատ օրեր. օժանդակություն արցախցիներիս՝ նյութական, թե հոգեւոր առումով, որը չէր կարող մեր կոտրված սրտերի վերքերին սպեղանի դառնալ, երբ մեր Հայրենիքը մնաց հեռվում ու մշուշների մեջ.
Հետո՝ ամիսներով գիշերային, թե ցերեկային հերթերում՝ փախստականի վկայական ստանալու համար.
Հետո՝ արհեստական դժվարություններ Արցախից բռնատեղահանվածներիս համար, որ մի կերպ հաղթահարում ենք.
Կարդացեք նաև
Հետո՝ բնակարանային վարձեր, որից ցնցված ենք՝ էլ ի՞նչ փախստական, եթե կարող ես այդքան թանկ գներով բնակարաններում ապրել.
Հետո՝ աշխատանք չունեցող արցախցիներ, անգործության մատնված բուհի դիպլոմներ եւ, ցավոք… արցախցիների հանդեպ տարբերակված մոտեցում՝ ազգի երկու հատվածներին միմյանց հակադրելու, փոխադարձ ատելություն գեներացնելու միտումներ…
Մայր հայրենիքում ենք, բայց Արցախը մեր հետեւից կանչում է։ Խաղով ընկած երեխաների մոր նման: Փախստականը ո՞րն է, երբ մեր վերադարձի ցանկության կողքին Արցախը գերության մեջ է:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում