Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում սպանված ադրբեջանցիների ծնողները հայտարարում են, որ ավելի լավ կլիներ ողջ Արցախը մնար հայերին, քան թե անցներ անարժանների ձեռքը․ Caspian Frontiers

Հունիս 29,2025 22:15

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

2020 թ. պատերազմում սպանված ադրբեջանցիների ծնողները հայտարարում են, որ ավելի լավ կլիներ ողջ Արցախը մնար հայերին, քան թե անցներ անարժանների ձեռքը։

Մինչ Ադրբեջանում նոր թափ է հավաքում Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված հակառուսականության նոր ալիք և Ադրբեջանի պետական AzTv հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարվում է, որ տեղի ունեցածը եղել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ուղիղ ցուցումով (տեսահոլովակը շուտով կհրապարակվի Caspian Frontiers-ում), ականատեսն ենք դառնում պատմական կարևոր մի իրադարձության։

2020թ. պատերազմում սպանված մի քանի ադրբեջանցիների ծնողներ գնացել են Գանձասար, որտեղ տեսածից զայրացած՝ մտել են լայվ և հայտարարել, որ ավելի լավ կլիներ այդ հողերը մնային հայերին։

Տեսահոլովակում լսվող խոսքերի թարգմանություն.

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այստեղ Վանգն է (Գանձասար), և ահա սա էլ ռեստորան է։ Մենք էլ, որպես նահատակների ծնողներ, եկել ենք այցի, տեսնենք՝ մեր զավակները որտեղ են նահատակվել։

Ուզեցինք ներս մտնել, մի բաժակ թեյ խմել, բայց տեղ չգտանք, որովհետև մի խումբ փողոցայիններ ու անարժաններ նստած օղի են լակում ու քեֆ անում։

Հողի համար կռվածներն ու նահատակվածների ծնողներն ու հարազատները մնացել են մի կողմ, հիշող էլ չկա, բանատեղ դնող էլ չկա, ամեն ինչի տերն ու տիրական դառել են սրանք։

Է թե էսպես պիտի լիներ, ավելի լավ է մնար հայերին։ Նորից եմ կրկնում, ճիշտ կլիներ, որ մնար հայերին։ Հայերը պիտի մնային, ապրեին, ոչ էլ պատերազմ լիներ, ու ոչ էլ մեր էրեխեքը նահատակվեին կամ հաշմանդամ դառնային։

Ինչի՞ համար է մեր էրեխեքի արյունը թափվել, եթե պիտի սրանք գան էս հողերի վրա նստեն, ռեստորաններ գցեն, իսկ նահատակների ծնողներին դրանց դռներից ներս չթողնեն, մի բաժակ թեյի արժան չանեն։

Կա՞ պատկան մեկը, որ կարողանա բացատրություն տալ էս խայտառակությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30