Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում համարում են, որ Ալի Խամենեիի մայրը հայ է եղել․ փաստացի, Թեհրանից հնչող վերջին հայտարարություններն իսկապես անհանգստություն են առաջացրել Բաքվում․ Տաթև Հայրապետյան

Հունիս 29,2025 22:35

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Փեզեշքիանը Ալիևի հետ հեռախոսազանգի ժամանակ կոչ էր արել ուսումնասիրել և ստուգել Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին լուրերը, ադրբեջանական մամուլում արշավ է սկսվել Իրանի դեմ։

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» քարոզչական կայքը երեկ հոդված էր հրապարակել, որտեղ թիրախավորել են հենց ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդին՝ նաև նշելով, թե իբր վերջինս մայրը հայ է եղել։

«Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում ոչ թե առանձին մի պաշտոնյա է կամ հերթական մանկուրտը՝ դիվանագիտական փաթեթավորմամբ։ Դա անձամբ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է՝ մարդ, ով տարիներ շարունակ հետևողականորեն կառուցում է թշնամական և ապակայունացնող քաղաքականություն Բաքվի նկատմամբ։ Նա կանգնած է յուրաքանչյուր հակաադրբեջանական սադրանքի, յուրաքանչյուր տեղեկատվական արշավի հետևում, որը ուղղված է մեր երկրի դեմ։ Սա առանձին դրվագների հարց չէ և ոչ էլ ցածրաստիճան դիվանագետների նախաձեռնություն․ սա գաղափարախոսություն է, որի աղբյուրը գտնվում է մի գրասենյակում։ Եվ այդ գրասենյակի տիրոջ անունը՝ Ալի Խամենեի։

Դժվար է գտնել մեկ այլ գործիչ Իրանում, ում անձնական հակակրանքը Ադրբեջանի նկատմամբ այսքան հետևողական և համառ կերպով արտահայտվի պետության քաղաքական որոշումների մեջ։ Ավելին, որոշ տվյալների համաձայն, որոնք նախընտրում են լռության մատնել Իրանում, Ալի Խամենեիի հայրը պարսիկ է եղել, իսկ մայրը՝ ազգությամբ հայ․․․»,-նշված է հոդվածում։

Հրապարակման թիրախում էր հայտնվել նաև ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանը։ «Վերջերս Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ելույթը Հայաստանում հերթական ապացույցն է այն բանի, թե որքան խորապես և սանձարձակ կերպով է թշնամական հռետորաբանությունը ներթափանցել Թեհրանի պաշտոնական քաղաքականության մեջ։ Սոբհանին վաղուց արդեն դիվանագետ չէ, այլ պատվերով ստի ձայնափող։ Նա բազմիցս իրեն թույլ է տվել հայտարարություններ, որոնք բացահայտորեն հակասում են փաստերին և ողջամտությանը։ Բայց նախորդ օրը նա անցավ ամեն սահման՝ հայտարարելով, թե «Թեհրանն ունի տեղեկատվություն, ըստ որի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում մի շարք իսրայելական անօդաչու թռչող սարքեր Իրանի տարածք են թափանցել հարևան երկրներից, մասնավորապես Ադրբեջանից․․․»։

Փաստացի, Թեհրանից հնչող վերջին հայտարարություններն իսկապես անհանգստություն են առաջացրել Բաքվում, բայց այստեղ շատ տրամաբանական հարց է առաջ գալիս, եթե դուք իսկապես կապ չունեք իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների հետ, ապա ինչո՞ւ եք այդքան անհանգիստ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30