Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում տարվում է այնպիսի սուր հակառուսական քարոզչություն, որի նախադեպը դժվար է գտնել․ Caspian Frontiers

Հունիս 29,2025 23:21

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Ադրբեջանի AzTv պետական հեռուստաընկերության եթերում այսօր տարվել է այնպիսի սուր հակառուսական քարոզչություն, որի նախադեպը դժվար է գտնել գոնե վերջին 20 տարիների ընթացքում։

Փոքր այս տեսահոլովակում հնչող թեզերը՝

-ՌԴ-ում էթնիկ հողի վրա տեղի ունեցող իրադարձություններն ունեն համակարգային բնույթ և դրանց հետևում կանգնած է անմիջականորեն հենց նախագահ Պուտինը։

-Այսօր այլևս չի թաքցվում ադրբեջանցիների, ուզբեկների, ղրղզների, թուրքմենների և մյուս ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող խտրական, շովինիստական և իսլամահալած քաղաքականությունը։

-Այս ամենից պետք չէ զարմանալ՝ աչքի առաջ ունենալով Ուկրաինայում ՌԴ արածները և Բուչայում իրականացրած ցեղասպանությունը։

-Արյունակից ուկրաինացիների հանդեպ արված դաժանությունները տեսնելով՝ բացարձակ չպետք է զարմանալ մուսուլմանների նկատմամբ իրականացվող գործողություններից։

-Այս քաղաքականությունը, մասնավորապես իսլամատյացությունը, նոր երևույթ չէ ՌԴ-ում և տասնամյակներ շարունակ հետևողականորեն տարված գիծ է, որի ամենավառ օրինակը Չեչնիան է։

-Չեչնիայի սցենարն այսօր կիրառվում է մյուս ժողովուրդների նկատմամբ։

-Այս օրերին ՌԴ իրավապահ համակարգի և ոստիկանության արածները պետք գնահատվեն ոչ թե որպես հանցագործություններ, այլ որպես մարդկության դեմ իրականացված ոճրագործություն։

-Ադրբեջանցիների հանդեպ Եկատերինբուրգում իրականացվող ոճրագործություններն իրենց դաժանությամբ և ծավալներով արդեն իսկ գերազանցում են ստալինյան ռեպրեսիաների շրջանում արվածներին։

-Ստալինյան տարիներին գոնե կային աքսորավայրեր։ Հիմա դա էլ չկա։

-Եկատերինբուրգում ՌԴ ոստիկանական ուժերն ադրբեջանցիներին պարզապես հանում են սեփական տներից, բնակարաններից և  փողոցներում զանգվածաբար գնդակահարում։

-Սա արվում է այն Ռուսաստանի կողմից, որը իրականացրել է Հունվարի 20-ը, հովանավորել Խոջալուի ցեղասպանությունը, ադրբեջանական հողերի բռնազավթումը և 30 տարի դրանք բռնազավթման տակ պահելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30