Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա, թե ինչ էր ասում Փաշինյանը սրանից 9 տարի առաջ: ՊՊԾ գնդի ներսում գտնվողները կոչ էին արել հաղթահարել ոստիկանական պատնեշները և միանալ իրենց, ինչը կասեցվել էր նաև Փաշինյանի ջանքերով. Թագուհի Ղազարյան

Հունիս 30,2025 10:14

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին ահաբեկիչների պաշտպանները անդադար կրկնում են 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի ասած մի միտք, որ Սասնա ծռերի գործողությունը ուղղակի ահաբեկչություն անվանելը, ուղղակի քրեական օրենսգրքի որևէ հոդվածով իրավիճակը նկարագրելը նշանակում է չհասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը։
Իրականում սա ճիշտ է նաև ներկայիս իրավիճակում, ուղղակի քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նկարագրելը Վազգեն Գալստանյանի գործողությունը, նշանակում է չհասկանալ ամբողջական իրավիճակը։ Իրավիճակին պետք է տրվի նաև քաղաքական գնահատական։

Դուք չեք կարող կեղծել իմ անձնական հիշողությունը, ես այդ օրերին եղել եմ Խորենացի փողոցում։ Մենք այնտեղ էինք մեր ֆիզիկական ներկայությամբ թույլ չտալու զինված բախում գունդը գրավվածների և ուժայինների միջև, քանի որ համոզված էինք, որ որևէ արյունահեղություն ավելի լավ վիճակում չի դնելու Հայաստանը։

Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէի, բայց ես այնտեղ էի և գիտեմ, թե որքան հետևողական էր Նիկոլ Փաշինյանը պայքարի իր մեթոդների մեջ, ես այնտեղ տեսել եմ մարդ, որը քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն է վերցրել իր վրա դեէսկալացնելու իրավիճակը, ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք պնդում էին, թե պետք չէ վերլուծել իրավիճակը և պետք է հեռու մնալ իրադարձություններից, որոնք, ի դեպ, այսօր զբաղված են պատճառները վերլուծելով, ոչ թե գնահատականներ տալով։

Ահա, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը սրանից 9 տարի առաջ։ Ես ունեմ աչքեր և ականջներ, և ես ունեմ հիշողություն։ Ես գիտեմ, թե ում հետ եմ ճանապարհ անցնում։ Ես տեսել եմ մարդու, ով չի փախել և թաքնվել ամենապատասխանատու պահին, ով ջանք չի խնայել իրավիճակը հանդարտեցնելու համար։

9 տարվա վաղեմության դեպքերը չհիշողներին հիշեցնեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանին հարթակից հեռացնելը հենց իր այս մոտեցումներն ու հռետորաբանությունն էին, քանի որ մի քանի անգամ գնդի ներսում գտնվողները կոչ էին արել քաղաքացիներին հաղթահարել ոստիկանական պատնեշները և միանալ միանալ իրենց, ինչը կասեցվել էր նաև Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերի, ոչ թե իրենց տներից խելոք ճառողների ջանքերով։

Ի դեպ, հետաքրքիր մի բան հիշեցի. այդ օրերին Հայ առաքելական եկեղեցին, ըստ շրջանառվող լուրերի, կարգալույծ էր արել 2 հոգևորականի, որոնք նկատվել էին Խորենացի փողոցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30