Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա թուլության մասին է: Երևանում հայտնվում են Սամվել Կարապետյանի նկարները՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վերտառությամբ». Արսեն Թորոսյան

Հունիս 30,2025 12:25

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանում հայտնվում են Սամվել Կարապետյանի նկարները՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վերտառությամբ։
Այս ակցիայի հեղինակներին թվում է, թե սրանով նրանք ուժ են ցուցադրում, ինչն իրականում տրամագծորեն հակառակն է։ Սա թուլության, կարելի է ասել քաղաքական չգոյության մասին է։ Երբ դու այնքան հարուստ ես, որ ունես բազմաթիվ շենքեր, առևտրի կենտրոններ, փողոցներում գովազդային վահանակներ, բայց չունես գաղափարներ, որոնց հետևից կգան մարդիկ, սովորական մարդիկ, ոչ թե քո աշխատողների մի մասը, այն էլ ստիպողաբար։

Անցել են այն ժամանակները, որ մարդիկ պարզապես քո ճորտերն են և դու կարող ես հրամայելով հրապարակներ լցնել։ Հիմա հրապարակներ կարելի է լցնել միայն մտքով, որին մարդիկ կհավատան, որի իրականացման հույս ու ճանապարհ կտեսնեն, ոչ թե ստանդարտ՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան» ոճի տեքստերով, որ ամեն օր հրապարակվում են Սամվել Կարապետյանի անունից։

Եվ այո, փողի, այդ թվում շատ փողի առկայությունը ընդհանրապես չի երաշխավորում քաղաքական մտքի առկայություն, երբեմն նույնիսկ հակառակը, քանի որ կողքդ են հավաքվում մարդիկ, ովքեր այդ փողը քեզնից քերելու համար ինչ «գեղեցիկ հիմարություն» կհրամցնեն քեզ՝ որպես «հաղթանակի» բանալի։

Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետությունում ազատ լինելու համար նախ պետք է հանցանք չգործել, իսկ գործելու դեպքում էլ գոնե զղջալ, որպեսզի դատարանը հաշվի առնի դա, որպես մեղմացուցիչ հանգամանք։

«Առավոտ». Հիշեցնենք՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում ապամոնտաժվել են բոլոր՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» պաստառները։


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30