Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը». Արարատ Միրզոյան

Հունիս 30,2025 13:45

«Այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը»,- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ էր՝ համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին ու գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքերը։ «Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ քննարկումներում կարեւորել են նաեւ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։

«Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որն առավել խորացնելու է Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Կայա Կալասն էլ իր խոսքում ասաց. «Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30