Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, որոնք կարող են խաթարել մեր տարածքային ամբողջականությունը»

Հունիս 30,2025 14:45

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երեւանում հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությանը, հաստատեց, որ Հունգարիան վետո է դրել  այս առաջարկի վրա։

«Եվրոպական միությունը 27 ժողովրդավարական երկրներից կազմված միություն է, մեզ համար եւս բարդություն է որոշումների կայացման գործընթացը, բայց որոշումները կայացվում են։ Երբեմն երկիրը կարող է արգելափակել որոշումների ընդունումը, բայց երբեմն այլ երկրներն էլ իրենց կարծիքն են բարձրացնում։ Սա ընթացող շարունակական գործընթաց է, մենք փորձում ենք լուծումներ գտնել։ Այո, չենք հասել որոշման, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ լուծում գտնելու»,- ասաց նա։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման հարցին եւ կրկնեց, որ ՀՀ իշխանության համար ընդունելի է Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի պահանջը։ «Եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ եթե նույնիսկ ֆիքսում ենք այն օրը, որ օրը կարելի էր ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմի վարանումն այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, մենք չենք թաքցնում մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել։ Նպատակներ, որոնք, օրինակ, կարող են խաթարել մեր տարածքային ամբողջականությունը։ Դրա համար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական, համապարփակ, ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում, եւ այդ դեպքում Մինսկի խմբի անհրաժեշտությունը վերանում է»,- նշեց Միրզոյանը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30