Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիարժեք այլընտրանք քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն»

Հունիս 30,2025 15:34

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն: Հարթակը գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան, ստանալ դրանց պատասխանները, որոնք նաև պահպանվելու են «Օգտատիրոջ գրասենյակում»:

Հարթակը նաև ապահովում է նույն հնարավորություններն իրավաբանական անձանց համար՝ ընկերության տնօրենի օգտահաշվին կցելով տվյալ իրավաբանական անձի ինքնաշխատ ստեղծվող օգտահաշիվը: Այս հարթակը էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակն արդեն հասանելի է yes.yerevan.am հղումով:

***
2025թ. հունվարի 1-ից կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված հարթակի առնչությամբ մինչ օրս առկա են խնդիրներ, ինչը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի թերությունները վերացնելու ուղիները, դիտարկել թեկուզև ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը:

***
Առաջիկայում կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան կառուցելու ծրագիրը:

2027թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի և առկա է համաձայնություն գնման գործընթացները «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն:

***

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։

Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։ Քաղաքապետը հանձնարարել է շինարարությունը սկսել հնարավորին սեղմ ժամկետներում:
***
Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը:
***
Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի՝ Ծարավ աղբյուրի փողոցում, Նոր Խարբերդում, Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոցի 42/1 հասցեում: Այժմ ընթացքում են արտաքին ինժեներական ցանցերի տեխնիկական պայմաններն ստանալու ու նախագծանախահաշվային փաթեթը գնելու գործընթացները:
Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքն էլ կքանդվի և նորը կկառուցվի:
***
Հասարակական տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կնախատեսվի տուգանք. օրենսդրական փաթեթը վաղը կքննարկվի ԱԺ-ում: Քաղաքապետը փաստել է, որ քաղաքացիների գերակշիռ մասն առանց որևէ նման կարգավորման վճարում է ծառայության դիմաց, իսկ չվճարողների համար անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է:
***
Ավտոբուսներում երկրորդ վալիդատորների ամբողջական տեղադրումը կավարտվի մինչև հուլիսի վերջ։ «MAN» ավտոբուսներում դրանց տեղադրումն արդեն ավարտված է:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30