«Ազատություն». «Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։
«Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, այս պահին երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամի քննարկում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված չէ։
«Տվյալ պահին օրակարգում նման հարց չկա։ Մյուս կողմից սակայն, եթե դրա կարիքը զգացվի, այն կարող է կայանալ ամենասեղմ ժամկետներում», – նշել է Պեսկովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: