Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել

Հունիս 30,2025 16:26

Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30