Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին հետ

Հունիս 30,2025 17:18

Շաբաթ, 28 Յունիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ներկայացուցիչները՝ Կաթողիկոսրանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Էջմիածինի մէջ հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին հետ։ Անոնք Գարեգին Բ. Կաթողիկոսին փոխանցեցին Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնները եւ այս իրավիճակէն դուրս գալու անոր պատկերացումները։ Արամ Ա. Կաթողիկոսին ներկայացուցիչները միաժամանակ լսեցին Գարեգին Բ. Կաթողիկոսին մտահոգութիւններն ու տեսակէտները։

Երկու սրբազան հայրերը, յանուն Վեհափառ հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգեւոր առաքելութեան ու ազգային ծառայութեան մէջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30