Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ինչպե՞ս է հրաման տալիս ուժայիններին գրոհել Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը. Նարեկ քահանա Անտոնյան

Հունիս 30,2025 18:12

Նարեկ քահանա Անտոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս «վարչապետի»։

Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ինչպե՞ս է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն» հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։

Նաեւ թող բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ եղբայրներ լինելով մեր հոգու տան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը Յիսուս Քրիստոսով շարունակում է, մնալ ու հովվել իր հոգեւոր զավակներին` համայն Հայությանը, բայց նրան ուզո՞ւմ ես փոխել։

Ահավասիկ այդպես արտահայտվելուց. անդրադառցիր, որ Միքայել արքեպս. Աջապահյանը իմ թեմի առաջնորդն է, որը հանդիսանում է նաեւ իմ հոգեւոր հայրը, ի՞նչպես է պատահել, որ եղբայրներ ենք ու դու մեր հորը ապօրինաբար կալանավորել ես,

❗️բաց թող նրան…

Ես ինձ որբացած եմ զգում, բա դո՞ւ։

Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես սրբապիղծինը:

Ուղղվիր, հրաժարվիր պղծություններից։

Լինելով քահանա, կոչ եմ անում մերկապարանոց հայտարություններով չգայթակղեցնել իրապես եղբայրներին.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18:7 Վա՜յ

աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան,

բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։

Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված ու հարգիր Աստծուց մեզ, բոլորիս տրված` Սրբությունները, որովհետեւ.

Վերեւն Աստված Կա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30