Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ քաղաքական կամ ուժային ճնշման ցանկացած փորձից»

Հունիս 30,2025 22:33

Դատապարտման գիր Հունաստանի «Երուսաղեմի տաճարի ասպետական վաշտի» կողմից

Մեծ ցնցումով ու խոր մտահոգությամբ տեղեկացանք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների մասին։ Հայ Եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ՝ Բագրատ Սրբազան Գալստանյանի և այսօր արդեն նաև Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոսի ձերբակալությունները՝ ուղեկցված զինված ուժերի ներխուժմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, աննախադեպ և խորը վրդովմունք առաջացնող փաստեր են։

Եկեղեցու տարածքի պղծումը, աղոթքի վայրի սրբության ոտնահարումը, հոգևորականների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հակասում են ոչ միայն քրիստոնեական բոլոր սկզբունքներին, այլև խաթարում են հասարակության բարոյական հենքերը՝ ծաղրի առարկա դարձնելով հոգևոր իշխանությունը։

Մենք, որպես քրիստոնյաներ և որպես վանական ասպետական կազմավորում, դատապարտում ենք նման ոտնձգությունները, որոնք ուղղված են ոչ միայն առանձին հոգևոր անձերի, այլև համայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հեղինակության, ժողովրդի հոգևոր ինքնության և ազգային արժանապատվության դեմ։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ քաղաքական կամ ուժային ճնշման ցանկացած փորձից և վերականգնել երկխոսության մթնոլորտ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, օրենքի գերակայության և ազգային համերաշխության սկզբունքների վրա։

Աղոթում ենք հայ ժողովրդի խաղաղության, Եկեղեցու անսասանության և ճշմարտության հաղթանակի համար։

 

Հունաստանի «Երուսաղեմի տաճարի ասպետական վաշտ

Աթենք, 2025 թ. հունիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30