Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:
Իրավաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հեռացվել է օրենքով սահմանված կարգով տեղադրված մոտ 20 վահանակ՝ առանց սեփականատիրոջ գիտության ու տարվել անհայտ ուղղությամբ։ Տեղի ունեցածը, նրա գնահատմամբ, կողոպուտ է։
Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժվել են նաեւ այսօր «Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքից։ Այս առնչությամբ եւս կներկայացվի հանցագործության մասին հաղորդում։
Կարդացեք նաև
«Ազգային ճակատ»


















































