Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորատորիումը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, նման է մի իրավիճակի, երբ թաղի ջահելները քֆուր են դնում, որ 5 օր չեն քրֆելու». Աշոտ Մելիքյան

Հունիս 30,2025 23:59

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գրում է.

«Վաղվանից մեկնարկող հայհոյախոսության մորատորիումը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, նման է մի իրավիճակի, երբ թաղի ջահելները քֆուր են դնում, որ 5 օր չեն քրֆելու։ Իսկ գուցե սա պետք է սկսվեր այն պահից, երբ նա ու իր թիմն իշխանությա՞ն եկան։

Կամ եթե մորատորիումի սկիզբ է հայտարարվել հուլիսի 1-ը, ապա գուցե այն պետք է ոչ թե 5-օրյա, այլ անժամկե՞տ լինի։ Գոնե մինչև պաշտոնավարման ավարտ, անկախ նրանից,  թե ինչ վարք կդրսևորեն արմատական ընդդիմադիրները, հեղաշրջման կոչեր հնչեցնողներն ու դրանք իրագործելուն ձգտողները։ Վերջիններիս հակազդելու համար լիուլի են իրավական մեխանիզմները։ Իսկ հանրային տիրույթում լկտի խոսույթով հանդես գալը (անկախ նրանից, թե դա ի պատասխան է արվում, թե սեփական նախաձեռնությամբ) շատ վատ ազդեցություն է ունենում առանց այն էլ պառակտված և մեծամասամբ դեգրադացված հասարակության վրա։ Կարծում եմ, Փաշինյանի առաջարկությունը, թեև ուշ, բայց հենց այս իրողությունից է բխել։ Բայց մորատորիումն իր այս տեսքով և 5-օրյա ժամկետով, կարծես, մեր աչքի առաջ ընթացող «կրկեսի» շարունակությունը լինի։

Գործընթացին շատ ավելի լուրջ կարելի է վերաբերվել, եթե իշխանությունը ձեռնարկի առավել երկար ապագային միտված քայլեր, որոնք թույլ կտան արմատական ընդդիմության հետ ձեռք բերել քաղաքական կոնսենսուս փոխադարձ հայհոյախոսությունից սկզբունքորեն հրաժարվելու մասին, ներառյալ ՔՊ-ի և այդ ուժերի հետ ասոցացվող լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի համապատասխան խմբերում։ Հակառակ դեպքում, ինչ-որ ժամանակ անց, երբ հանդիպեմ Փաշինյանի հերթական անպարկեշտ գրառմանը, ցանկություն է առաջանալու արձագանքել․ «Նիկոլ, ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել ՖԲ-ից, հիշիր, որ դու վարչապետ ես։ Ցանկացած այլ վայրում հանրային խոսք արտաբերելիս՝ նույնպես․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30