Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ սահմանապահը չէր թողնում, որ Արմեն Չարչյանը սահմանը հատի. խնդիրը լուծվեց 4 ժամ անց

Հուլիս 01,2025 10:42

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում 4 ժամ առաջ հայտնել էր. «Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում, երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դեռեւս հունիսի 23-ին  ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։

Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում»։

Մեկ ժամ առաջ փաստաբանը գրել է. «Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ՝ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…»:

Քիչ առաջ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց. «Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։ Խնդիրը լուծվեց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031