Տեր Թադեոս քահանա Թադևոսյան
«Խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ» (Ա Հովհ. 3:18)։
Երբ որևէ մեկը՝ գիտակցաբար կամ ոչ, անհարգալից է վերաբերվում մեր սրբություններին՝ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, մեր հոգևոր ժառանգությանը, ամենքիս պարտքն է նրան հիշեցնել, որ մենք պիտի պահենք մեր սրբությունները, որպեսզի դրանք էլ մեզ պահեն՝ որպես հայ, որպես քրիստոնյա, որպես մարդ։ Իսկ նրան, ով հակառակվում է սրբության հանդեպ խոնարհ վերաբերմունքին, դժվար է անվանել լծակից, բարեկամ կամ եղբայր։
Եղբայր լինել՝ նշանակում է կիսել պատասխանատվությունը, հարգել ավագին, հոգ տանել կրտսերին, լինել լծակից տունը կառուցելու և պահպանելու գործում:
Մերժում եմ եղբայրության այն առաջարկը, որն ուղեկցվում է մեր սրբությունների ոտնահարումով, խոնարհության բացակայությամբ և քաղցրախոս կեղծավորությամբ։
Տեր Թադեոս քահանա Թադևոսյան
Հայ Եկեղեցու նորություններ