«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Այս որոշումը միանշանակորեն պետք է դիտարկել «Միջին միջանցքի» համատեքստում։ Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարևոր է նաև այն, որ ԱՄՆ-ը՝ նոր իշխանությունների միջոցով, վերահաստատում է իր շահագրգռվածությունը այդ գործընթացում։
Համոզված եմ, որ «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումը և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը դառնալու են ԱՄՆ իշխանության հաջորդ պահանջը։
Սա ոչ միայն կուժեղացնի ԱՄՆ ներկայությունն տարածաշրջանում, այլև բացառիկ հնարավորություն կստեղծի տարածաշրջանի զարգացման և տնտեսական պոտենցիալի բազմապատկման համար։ Այս ամենը լիովին համահունչ է Հայաստանի շահերին և նպատակներին ու Փառք Տիրոջը…
Կարդացեք նաև