«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն այս տարի ևս մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին բացահայտել իրենց մասնագիտական հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:
«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2025 ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ www.risingleadersarmenia.am :
Կարդացեք նաև
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։