Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրեք քննության, ձերբակալեք, բայց 300-400 հոգով գնում եք եկեղեցի, որ քաշեք, բերեք իրեն, բա դա հարձակում չի՞, այ ընկեր. Հրանտ Բագրատյան

Հուլիս 01,2025 16:48

«Նիկոլին ժողովուրդը չի հասկանում, մեկ ասում է` սուտասան է, մեկ ասում է` դավաճան է…Դուք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընթացքում ամբողջովին իդենտիֆիկացրել են իրենց հայ ժողովրդի դարավոր թշնամիներ Ադրբեջանի եւ Թուրքայի հետ: Նիկոլն ադրբեջանաթուրքական ներկայացուցիչ է, գործակալ է, եւ այն ի բոլոր ինստիտուտները, որոնք պայմանավորում են հայ ժողովրդի միասնությունը, ըստ նրա՝ պետք է վերացվեն »,- «Հայելի» ակումբում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով. «Խնդիրը Սյունիքի միջանցքը չէ, միջանցքն էլ են վերցնելու, Սյունիքն էլ են վերցնելու, եթե Փաշինյանը մնա…Եթե քաղաքական գործիչներին գլխատել են, ապա եկեղեցին մնալու է, եկեղեցու դեմ չեն կարող Ալիեւն ու Էրդողանը պայքարել: Ալիեւը վաղը Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկի, մեր եկեղեցին մեր աչքին բարձրանալու է, ուրեմն վարկաբեկողը պետք է լինի մի մարդ, որին հայերը հայ են համարում, բայց որն իրականում հայ չէ: Ինչ է նշանակում՝ ես պետք է հասնեմ նրան, որ Վեհափառը չլինի…Ինչու, դու ով ես: Եթե դու Հայաստանի հայ ես, ընդհանրապես սահմանադրորեն դրա հետ կապ չունես:

Չե՞ս վախենում, որ մի օր քեզ մի բան կանեն… Չէ, չի վախենում, ասում է՝ եղբայր ո՞վ ասաց, որ ես հայ եմ: Այս հիմարությունները գլխներիցդ պետք է հանեք՝ խելագար է, չի հասկանում…Նման բան չկա: Շատ էլ նորմալ մարդ է եւ լուրջ թշնամի է, այն աստիճանի թշնամի, որ ի վիճակի է վերացնել հայ ժողովրդին…Ի դեպ, նա եկեղեցուն չի կպել, հայ ժողովրդի ոգուն է կպել, այբուբեն ունենք, հայերեն ենք, խոսում, այս ամեն ինչին հերթով գալու է, վաղը Նիկոլն ասելու է ՝ հայոց լեզու չպետք է լինի, տներում խոսում եք, հերիք է էլի…Հիշեք, թե ինչ էի ասում 6-7 տարի առաջ, բոլորը մեկ առ մեկ կատարվում են»:

Հրանտ Բագրատյանն Արարատ Միրզոյանի հայտարարությանն էլ անդրադարձավ. «Ասում է՝ իմ սիրելի գործընկեր Լավրովը սխալ է ասում, որ մենք հարձակվել ենք եկեղեցու վրա…Բա ինչ ենք արել, որ չեք հարձակվել, հարց ունե՞ք քաղաքացի Միքայել Աջապահյանին, հրավիրեք քննության, ձերբակալեք, բայց 300-400 հոգով գնում եք եկեղեցի, որ քաշեք, բերեք իրեն, բա դա հարձակում չի՞ այ ընկեր, թե ամենահեշտ բանը ձեզ համար մորուք պահելն է ու անկապ դուրս տալը: Հիմա Նիկոլը հանձնարարություն է ստացել իր տերերից՝ Ալիեւից եւ Էրդողանից, որ մենակ դու քիչ ես, ասա ՔՊ-ից մի 10-15 հոգի էլ պրոթուրքական կերպարների առաջ բերեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031