«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ալիևն հունիսի 27-ին հանդիպել է ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ և ընդունել հավատարմագրերը։ Այդ մասին նշված է Բաքվի բռնապետի պաշտոնական կայքում։
Հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ անդրադարձել է Իսրայելի հետ կապված լուրերին և նշել․ «Ադրբեջանը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած դիմակայության վերաբերյալ դիրքորոշում հայտնած առաջին երկրներից էր, որը դատապարտել է այս լարվածությունը․․․»։
Ալիևը նաև նշել է․ «Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին որոշ շրջանակներ և մեդիա ներկայացուցիչներ փորձում են վնաս հասցնել Ադրբեջան–Իրան հարաբերություններին՝ տարածելով կեղծ լուրեր և շշուկներ»։ Նա այդ ամենը որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։
Կարդացեք նաև
Իմ կողմից հավելեմ, որ թեև Ադրբեջանի ԱԳՆ-ն չեզոք հայտարարություններով է հանդես եկել, բայց իշխանական ողջ մեդիա ռեսուրսը ծառայեցվել է իսրայելական խոսույթների սպասարկմանը։