Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն 6-րդ այցի նախնական զեկույցում արձանագրել է, որ իրավիճակը բարելավվել է՝ 2019 թ. այցերի արդյունքների համեմատ. Արմեն Մկրտչյան

Հուլիս 01,2025 17:36

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Արմեն Մկրտչյանը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոլորտում նկատվում է առաջընթաց, ինչը հաստատում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները։

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (CPT) 6-րդ այցի նախնական զեկույցում արձանագրել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է՝ 2019 թվականին կատարված պարբերական այցերի արդյունքների համեմատ։

Արմեն Մկրտչյանը կարևորել է, որ զեկույցում դրական է գնահատվել «ոչ պաշտոնական զրույցների» պրակտիկայի վերացումը և այն հանգամանքը, որ ՁՊՎ տեղափոխվելուց հետո ձերբակալված անձինք բժշկական զննման են ենթարկվում և առկայության դեպքում վնասվածքներն ամբողջությամբ փաստագրվում են։

Փոխնախարարը, անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերի պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ ուսումնասիրությունների հիման վրա 33 ՁՊՎ-ներից 9-ի գործունեությունը դադարեցվել է, իսկ 24-ում նախատեսվում են հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ՝ դրանք օրենսդրական պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։

Ընդգծվել է նաև, որ ձեռք է բերվել արդիական 34 տրանսպորտային միջոց՝ ապահովելով նաև հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի հնարավորությունը։

Փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայացվածը ոլորտին վերաբերող ինստիտուցիոնալ բարեփոխումների միայն մի մասն է, և ՆԳ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ոլորտի բարեփոխումները՝ սահմանելով մարդու իրավունքների պաշտպանության նոր՝ առավել բարձր նշաձող։

Անդրադառնալով Ստամբուլի արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովմանը՝ Արմեն Մկրտչյանը փաստել է, որ ՆԳ նախարարության կողմից ձեռնարկվում են գործնական քայլեր՝ ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգումների պատշաճ փաստագրման և արդյունավետ քննության նպատակով։

«Այս շրջանակում լրամշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է խոշտանգման և վատ վերաբերմունքի նշանների փաստագրման մեխանիզմը»,- նշել է Արմեն Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ ՆԳ նախարությունն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ կազմակերպել են միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ, որոնք ուղղված են նախարարության աշխատակիցների, ոստիկանության ծառայողների, ինչպես նաև շտապօգնության անձնակազմի կարողությունների զարգացմանը։

Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝ նվիրված խոշտանգման զոհերի աջակցության գործող մեխանիզմներին։

Միջոցառումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031