Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԽԸ-ն դատապարտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը

Հուլիս 01,2025 17:48

Վերջին շրջանում տարբեր կոնֆլիկտների արդյունքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ՝ տարբեր երկրներում զոհվում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներ ու կամավորներ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը խորապես ցավակցում է բոլոր նահատակված խաչականների հարազատներին և դատապարտում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը։ Մարդասիրական առաքելությունը բարդ և սրբազան գործ է, ապաքաղաքական, ապակրոնական՝ համընդհանուր, մարդու համար և հանուն մարդասիրության։

Առաքելության ճանապարհին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի յուրաքանչյուր անդամ պետք է գործի անվտանգ ու անարգել։

Անկախ իրավիճակից՝ պատերազմ, աղետ կամ ցանկացած այլ բան, բոլոր կողմերը պարտավոր են պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքը, հարգել կյանքեր փրկող մարդկանց ու նրանց աշխատանքը։Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցների նկատմամբ ճնշումները, թիրախավորումը կամ առավել ևս նրանց հանդեպ բռնությունը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և համարվում է միջազգային հանցագործություն։ Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրությունները հստակ նախատեսում են մարդասիրական առաքելություն իրականացնող անձանց պաշտպանությունը՝ զինված հակամարտությունների ժամանակ։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր ու անողոք մարտահրավերների առաջ, մենք երբեք չենք դադարում հիշեցնել՝ մարդասիրությունը չի ճանաչում սահմաններ, ազգային, սեռային, քաղաքական դիրքորոշումներ և կրոն։
Դավիթ Ներսիսյան
Հայկական Կարմիր խաչի ընկերության
նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031