Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները

Հուլիս 01,2025 18:00

Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն) դիմումների ընդունման գործընթացը պետք է մեկնարկեր՝ ոչ ուշ, քան 01.07.2025թ., իսկ 3-րդ փուլում ընդգրկված ընտանիքները (ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում) կարողանալու էին դիմել ոչ ուշ, քան 01.07.2026թ.։ Նոր կարգավորումները հնարավորություն են տալիս վերոնշյալ երկու խմբերին էլ դիմել ծրագրի համար այսօրվանից։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am հարթակում։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031