Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հրապարակում է ռուսաստանցիների ձերբակալման կադրեր

Հուլիս 01,2025 19:15

Բաքու-Մոսկվա հարաբերություններում լարումը շարունակվում է ողջ ուժով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Բաքվում կասեցվել է երկու կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնց թվում են եղել նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ադրբեջանում հրապարակել են ռուսների ձերբակալման կադրերը։

Բաքվից հայտնում են, որ ռուսները կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, ապօրինի նյութերի առցանց առևտրի և կիբերխարդախության մեջ։

Միեւնույն ժամանակ ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջանի» տնօրեն Իգոր Կարտավիխին եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031