Ես որպես ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ամուսնացյալ քահանա ինձ եղբայր չեմ կարող համարել մեկին՝
📌 ով վաճառեց իմ հայրենիքը,
📌 ով գերության մեջ է թողել մեր եղբայրներին
📌 ով ամեն ինչ անում է ՀԱՅ անունը լուսանցքելու,
📌 ով կասկածի տակ է դնում և մոռացության է մատնում Հայոց մեծ եղեռնը,
📌 ով սրով է գալիս մեր բոլորիս հոգու ծննդավայր՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ,
📌 ով անհիմն բանտարկել է մեր հոգևոր հայրերին,
📌 ով ամեն օր վարկաբեկում և անբարո խոսքեր է ասում Հայոց հոր և Սրբազան հայրերի հասցեին։
Ինչպես կարող է Կայենածինը և Հուդայի ժառանգորդը լինել մեզ եղբայր, երբ չի ապաշխարհել և ներում չի խնդրել Սուրբ եկեղեցուց, որի համար միակ արժեքը 30 արծաթն ու դրա գաղափարներն են։
Հայ եկեղեցին դարերի ընթացքում շատ է տեսել նման «մարդկանց», որոնք փոշիացել են ժամանակի մեջ։
Վստահ եմ և գիտեմ այս օրերի բաժանարար կոչերը երբեք ու երբեք չեն գտնի իրենց հասցեատերերին, որովհետև ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ միակամ և միախորհորդ է իր հոգևոր և աշխարհիկ դասերով…
Եվ ինչպես ասաց իմ հոգևոր հայր՝ Բագրատ արք. Գալստանյանը. «Չարիք մոտ է վախճանդ»։
Տեր անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ…
Սիրով և աղոթքով՝
Տեր Վահրամ քահանա Սարգսյան