Լրահոս
Օրվա լրահոսը

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկնե՞րն են

Հուլիս 01,2025 19:55

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ տեղեկություն է հայտնել: Նրա տեղեկություններով` Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են:

Միեւնույն ժամանակ Լապշինը նաեւ նշել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն են իրականացրել` ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։

Հաղորդվեց տասնյակ ձերբակալվածների մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրավապահների գործողությունների ընթացքում սպանվել են երկու եղբայրներ՝ Զիյադին եւ Հուսեյն Սաֆարովները, եւս մի քանիսն էլ հոսպիտալացվել են։ Զոհված ադրբեջանցիների մարմիններն այսօր Բաքու են տեղափոխվել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031