Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն