Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի կալանավորման թեման՝ Գյումրու ավագանու նիստում․ Ի՞նչ կարծիք ունի Սարիկ Մինասյանը

Հուլիս 01,2025 21:30

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հանդես եկավ  հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։ Նա ի նշան բողոքի՝ բոյկոտեց ՔՊ-ականների հրավիրած նիստը ու հեռացավ դահլիճից՝ հորդորելով նախ մարդ լինել, հայ, գյումրեցի և հետո նոր կուսակցական։

Վարդան Ղուկասյանն էլ հորդորախառն առաջարկով դիմեց ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի՝ ասելով․ ««Կուզենայինք, որ Սարիկն անպայման դեմ քվեարկեր Միքայել Սրբազանի բանտարկմանը, բարձրաձայներ, Գյումրիից սկսվեր։ Ազատությո՜ւն Միքայել Սրբազանին»։

Սարիկ Մինասյանն արձագանքեց․ «Որ ասում եք Սարիկը դեմ քվեարկի, այստեղ չենք քվեարկում Միքայել Աջապահյանի ազատությունը, կալանք տալու համար։ Ուրեմն ես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, սուրբ մյուռոնով կնքված եմ»։

Վարդան Ղուկասյանը տեղից բացականչեց․ «Զգո՜ւյշ», որին ի պատասխան՝ Սարիկ Մինասյանը շարունակեց․ «Զգույշ եմ, իմ երկրին, պետությանը իմ գիտելիքներով միշտ ծառայել եմ։

Մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված՝ իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք եթե էդտեղ կա որևէ քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի, այլ իմ եկեղեցու, որտեղ ես կնքվել եմ, շուտով էլ պատրաստվում եմ իմ երեխաներին կնքելու։

Ուրեմն որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ մեր ավագանու խմբակցությունից որևէ մեկը կարող է դուրս գալ եկեղեցու դեմ, այստեղ եկեղեցու դեմ որևէ արշավ չկա, բոլորս հավատացյալներ ենք, քրիստոնյա։

Նորից եմ շեշտում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդն ենք․ կա իրավական պրոցես, որի մեջ, ես գտնում եմ, պետք չէ մտնել, որովհետև հնարավոր է հետագայում այսպիսի ամպագոռգոռ խոսքերից հետո մարդիկ ամաչեն իրենց ասածների համար»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031