Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը, իսկ Վորոնեժում` ադրբեջանցի գործարարը

Հուլիս 01,2025 21:21 Share

Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը։

Ըստ տեղեկությունների՝ ծնունդով Ադրբեջանից Յուսիֆ Խալիլովը տարածաշրջանի ամենամեծ՝ «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատերն է։ Նշվում է, որ նա տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի վերահսկողն է։

Իսկ ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար՝ Շահին Շիխլինսկին։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հրապարակել են երկու ձերբակալությունների կադրերը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել