Իտալիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայաստանցի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ եւ չեմպիոնության համար գոտեմարտելու է Վրաստանը ներկայացնող Ալեքսանդրե Ռուսիտաշվիլու հետ:
Գասպարի եղբայրը՝ Սամվել Տերտերյանը, 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում արդեն առավել քան համոզիչ հաղթանակ է տոնել մոլդովացի Կոնստանտին Տասկայի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ