Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան. «Ժողովուրդ»

Հուլիս 02,2025 10:56

Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կազմել է ՔՊ խմբակցությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է դիտողություններ եւ առաջարկներ:

Ինչի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ խմբակցության հեղինակած նախագծի մասին գրել է, որ «նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Վերջում Փաշինյանը եզրակացության է հանգում.

1) «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 ենթակետով, համաձայն որի սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ նախապատվության իրավունքի իրացման դեպքում ՀՀ պետական բյուջեի համար կառաջանան լրացուցիչ ծախսեր, որոնց չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

2) կարգավորել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու, լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումների, սպառողների շահերի պաշտպանության երաշխիքների հետ կապված հարաբերություններ,

3) սահմանել, որ սպառողների շահերի պաշտպանության նպատակով կարող են կիրառվել կանխարգելիչ միջոցառումներ, եւ այդ միջոցառումներից մեկն է նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ, որի գործունեության դիմաց վարձատրությունը իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաեւ ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031