Հարցին` իսկ ի՞նչ գնահատական կտաք հոգեւորականներին կալանավորելու հանգամանքին, իրավաչա՞փ են այդ կալանավորումները, փաստաբան, ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Կոնկրետ Աջապահյանի դեպքում միանշանակ է, որ հանցանքը միջին ծանրության է, իսկ նման դեպքերում կալանքի չեն տանում, ո՞րն է նպատակը՝ նրան կալանքի տանելու, որ էլ կոչեր չանի՞, է, կարող է ավելի շատ կոչեր սկսի անել հիմա: Ինչո՞ւ են մարդուն տանում կալանքի: Եթե կալանավորում են պատժելու համար, Եվրոպական դատարանը մեռավ ասելով` կալանքը չպետք է վերածվի պատժի: Աջապահյանի ձերբակալության ձեւը նույնպես համարում եմ խիստ անթույլատրելի: Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա պատմությունը խուճուճ է: Նա մենակ չի գործել, դրա համար չեմ կարող այդտեղ մտնել: Բայց ինչ վերաբերում է Աջապահյանին, ապա միանշանակ է, որ չէր կարելի այդպես: Ինչո՞ւ եք մարդուն «զախվատ» անում, կանչել եք բաժին, չի՞ եկել, համոզված եմ՝ չեն էլ կանչել: Այ, դատախազը նրա համար է, որ եթե ինչ-որ գործում լինում է քաղաքական կամք, գնա ասի` ոչ, այդպես չէ, սխալ է, չի կարելի այդպես»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: